Նովոսիբիրսկի դպրոցներից մեկի զուգարանում 15-ամյա աշակերտուհու դի են հայտնաբերել: Նախնական տեղեկություններով, աշակերտուհին ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Երբ երեխային զուգարանում հայտնաբերել են, նա դեռ ողջ է եղել: Դպրոցում փորձել են օգնել վերջինիս, իսկ կանչից 6 րոպե անց դպրոց է հասել շտապօգնությունը, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ չեն հայտնվում: