Վատիկանը ներկայացրել է աղոթքի համար նախատեսված էլեկտրոնային թևնոց։ Գաջեթը ներկայացված է «Հռոմի Պապի համաշխարհային աղոթքների ցանցի» կազմակերպության էջում։ Սարքը կցված է iOS և Android սմարթֆոններին «Քլիք արա աղոթքի համար» (Click to Pray) ծրագրի միջոցով:
Ձեռքին ամրացված թևնոցն ակտիվանում է, երբ այն կրողը խաչակնքվում է։
Թևնոցը բաղկացած է հեմատիտով և սև ագաթով պատրաստված 10 ուլունքից, ինչպես նաև խաչից, որ խելացի ժամացույցի պես տեղեկատվություն է հավաքում օգտատիրոջ առողջության մասին:
Թևնոցի գինը կկազմի 99 եվրո: