Հասարակություն 

«Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է մարզպետարանների ֆեյսբուքյան էջերը

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հետ կապված մի ուշագրավ դրվագ հայտնվեց նախօրեին։ Պարզվում է՝ «Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է նաև վարչական լծակները, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների ֆեյսբուքյան էջերը։

Օրինակ՝ նախաձեռնության գործունեության հետ ծանոթանալու և հետագայում նաև անդամակցելու համար Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված է հետևյալ գրառումը.

«Եթե երիտասարդ ես և ցանկանում ես փոփոխություններ իրականացնել քո համայնքում, ապա դու կարող ես լինել #ReActvism_Young_Leaders_Club-ի 15 անդամներից մեկը։

Երիտասարդական թիմի մասին տեղեկություն ստանալու և մրցույթի հայտ ներկայացնելու համար՝ անցեք հղումով»:

Հղումը, հասկանալի է, «Ռեստարտի» ՖԲ էջն է: Հետաքրքիր է, Լոռու մարզպետարանը այլ ՀԿ-ների համանման նախաձեռնություններին ևս սիրահոժար տե՞ղ է տալիս իր պաշտոնական էջում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից