Հասարակություն 

Մենք ոչ մերժում ենք ստացել, ոչ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց զոհված զինծառայողների մայրերին:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մարգարտիա Խաչատրյանը նշեց, որ այս հանդիպմանն իրենք սպասում էին մեկ ամիս. «Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նա փուլ առ փուլ մեր հարցերին լուծում կտա: Մենք ոչ մերժում ենք ստացել, ոչ դրական լուծում: Սպասում ենք: Նա հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին ու օգնականին, որ կապ պահպանեն մեզ հետ ու հարցը փուլ առ փուլ լուծենք»:

Խաչատրյանը նշեց, որ հանդիպմանը վարչապետը հարցը տարել է դեպի հոգաբարձուների խուրհուրդ. «Ես պատասխանեցի, որ այդ հիմնադրամը կապ չունի բյուջեի և 25 տոկոս աճի հետ: Ակնկալում ենք, որ վարչապետի կողմից կլինի դրական արձագանք: Ձեզ տեղյակ կպահենք: Վերջնական լուծում այսօր չեղավ, բայց նա չմերժեց»:

Հարցին, թե ինչու հանդիպումն այդքան երկար տևեց, Խաչատրյանն ասաց, որ վարչապետը հարցը տանում էր դեպի հոգաբարձուների խորհուրդ, որը ստեղծվել է 2017 թվականին, իսկ մինչ այդ եղել է Արցախյան շարժում, զոհեր, խնդիրներ, որոնք լուծում են պահանջում .«6646 հոգու անունից եմ հանդես եկել: Մեկի անունը չեմ բարձրացրել, մյուսին՝ անտեսել»:

Նույն շարքից