Հասարակություն 

Չգիտեմ ողջ են, թե՝ ոչ. Նախարար Ցոլակյանը՝ Կապանում սողանքի մասին

analitik.am

Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի շինություն է մնացել հողի տակ: Այնտեղ երկու հոգի մարդ կա՝ ծեր ամուսիններ են: Հողային աշխատանքներ են կատարվում, ողջ են, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նշեց, որ սողանքը շարժվող է, հնարավոր է նորից լինի. «Հողային աշխատանքներ են կատարվում: Այս մասում այլ շինություններ չկան»:

Ցոլակյանը նաև նշեց, որ չորային եղանակի պատճառով հրդեհները կրկին շատացել են ու հրդեհներ կան նաև անտառների մոտ. «Ինձ բացատրեցին, որ այս սեզոնին ծառերում քիչ խոնավություն է լինում: Մեր բախտը բերում է, որ այրվում են խոտածածկ տարածքները, ծառերը չեն այրվում: Կան նաև բարդ տարածքներ, բայց կմարենք: Իրավիճակը վերահսկողության տակ է»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս տարի լավ աշխատանք է կատարվել հրդեհների մասով, իսկ մյուս տարի պետք է ավելի լավ աշխատել:

Նույն շարքից