Հասարակություն 

Կառավարությունը որոշում կայացրեց Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերաբերյալ

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»,-գրել է փոխնախարարն իր էջում:

 

Նույն շարքից