Հասարակություն 

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

analitik.am

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից հաղորդում են, որ վթարը վերացվել է։

Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Նույն շարքից