Հասարակություն 

Որ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի՝ մեղավորն Էռնեկյանն է. Ադբաշյան

analitik.am

«Ryanair» իռլանդական ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին դեպի Հռոմ, Միլան, այնուհետև մարտից կգործարկվի Բեռլինի ուղղությունը: Զվարթնոցին զուգահեռ դեպի Գերմանիայի Մեմինգեն քաղաք թռիչքներ կիրականացվեն Գյումրիի օդանավակայանից:

Նշենք, որ ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո: Հայաստանից ևս գործելու է միջինը 35 եվրո ավիատոմսի արժեքը:

Արդյոք իրատեսական է 35 եվրո տոմսի արժեքը դեպի եվրոպական երկրներ. այս և հարակից հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց ավիացիոն փորձագետ Դմիտրի Ադբաշյանի հետ:

Ըստ նրա, դեպի Եվրոպա թռիքչները կարող են լինել ավելի էժան՝ կախված սպասարկման փաթեթից:

«Օրինակ, եթե ինքնաթիռները Զվարթնոցի հին շենքի դիմաց կանգնեն՝ կլոր շենքի, ապա հնարավոր է: Այդ կլոր շենքը հենց նախատեսված էր նրա համար, որ էժան գնով ինքնաթիռները գնան ու գան»,-ասաց Ադբաշյանը:

Ավիացիոն փորձագետը բացատրեց, թե ինչու է կլոր շենքի մոտ ինքնաթիռների կայանելը էժան: Պարզվում է  նախկինում այս վայրից, հենց գետնի տակից էին լիցքավորվում ինքնաթիռները և լրացուցիչ մեքենաների և բանվորների մասին խոսք չէր էլ գնում: Նա չբացառեց, որ այսօր էլ դա հնարավոր է, սակայն չի իրականցվում:

«Օդանավակայանում գործող կանոնների պատճառով Միքայել Բաղդասարովը թողեց գնաց, չկարողացավ աշխատել նման պայմաններում: Էռնեկյանի մեղքն է, որ մենք այսօր ազգային ավիափոխադրող չունենք»,-շեշտեց նա և հավելեց, որ Բաղդասարովն էժան վառելիքը բերում էր, հետո օդանավակայանը նույն վառելիքը 200 դոլար թանկ վաճառում էր ինքնաթիռներին և ըստ այդմ էլ, ինքնաթիռների տոմսերի արժեքը բարձրանում էր:

Նրա խոսքով, այժմ ծանր, վառելիք լիցքավորող մեքնենաները մոտենում են ինքնաթիռներին, լիցքավորումը և դրա համար սպասարկման գումարներ են վճարվում և տոմսերն էլ թանկ են. սպասարկումն է թանկ:

«Օդանավակայանի նոր շենքը շատ մեծ սխալներով է սարքած»,-շեշտեց Ադբաշյանը և հավելեց, որ նախկինում օդանավակայնում «փող էին սարքում», օրինակ օդի տուրքը՝ 10 000 դրամ, իսկ օդանավակայանի էժան սպասարկման ծառայությունների դեպքում 35 եվրո ավիատոմսը դեպի Եվրոպա հնարավոր է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից