Հասարակություն 

Կլինիկական մահ եմ տարել, թողեք շնչեմ. Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են ընթանում: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ քաղաքացիներից մեկի ու ոստիկանների միջև:

Կառավարության դռների մոտից ոստիկանները մի քաղաքացու գրկած տարան մի կողմ: Նա հայտարարեց, որ կլինիկական մահ է տարել, դժվարությամբ է շնչում և պահանջեց բաց թողնել իրեն, որպեսզի կարողանա նորմալ շնչել:

Ոստիկանները երիտասարդ տղային հեռացրեցին կառավարության շենքի մոտից: Պարզվեց, որ նա տաքսու վարորդ է:

Հարցին, թե ինչի համար է ինքը զայրացած, երիտասարդը չհասցրեց պատասխանել, նրան ոստիկանական ավոտմեքենայով հեռացրեցին:

Թե ինչ խնդիր ուներ տղան, պարզ չէ:

Նույն շարքից