Հասարակություն 

Ռուսաստանում մահացած հայտնաբերված 15-ամյա աշակերտուհին նամակ է թողել

analitik.am

Նովոսիբիրսկի դպրոցներից մեկի զուգարանում մահացած հայտնաբերված 15-ամյա աշակերտուհին նամակ է թողել մինչ ենթադրյալ ինքնասպանություն գործելը: Այս մասին հայտնում է Լենտան:

«Ողջույն: Ուզում եմ ասել, որ հնարավոր է երբեք այլևս այստեղ չվերադառնամ: Կներեք: Սիրում եմ բոլորիդ: Ցավում եմ»,-գրված է նամակում:

Բացի դրանից, մահվանից մեկ օր առաջ աշակերտուհին նամակներ է ուղարկել ընկերներին՝ հայտնելով, որ վատ  է զգում իրեն: Որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվել, սակայն ենթադրվում է, որ նա խնդիրներ է ունեցել ընտանիքում: Աուդիոձայնագրությունները աշակերտուհին արել է դրսում՝ ինչ-որ տեղ վազելիս:

Ավելի վաղ աշակերտները պատմել էին, որ ենթադրյալ ինքնասպանություն գործելուց առաջ 15-ամյա աշակերտուհուն տեսել են դպրոցի միջանցքում արտասվելիս: Նա շփվող չի եղել և շփվել է ընդամենը մի քանի երեխայի հետ:

Նույն շարքից