Հայաստան Քաղաքականություն 

Եթե անհրաժեշտություն լինի, Վիտալի Բալասանյանին կհրավիրենք. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

Վիտալի Բալասանյանին չենք կանչելու այն պարզ պատճառով, որ նա Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ իրավասություն չէր կարող ունենալ, որովհետև չի գտնվել ԶՈւ կառավարման համակարգում: Նա զորացրված է եղել, իսկ պաշտոնավարումը ստացել է ապրիլյան դեպքերից հետո՝ նշանակվելու ԱԽ քարտուղար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, 2016 թվականին բոլորն են աջակցել առաջնագծի զինվորներին. «Ենթադրում եմ, որ նաև Վիտալի Բալասանյանը,  բոլորն են աջակցել: Որևէ մեկը հերոսապատում չի սարքել»:

Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, Բալասանյանին կհրավիրեն հանձնաժողով. «Եթե ասելիք ունենա, եթե անհրաժեշտություն լինի, հրապարակային կկանչենք հանձնաժողով»:

Նույն շարքից