Հասարակություն 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել պոչամբարի հետ կապված միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 5-ի սահմաններում համապատասխան ստորաբաժանման հերթափոխի աշխատակիցները նկատել են պոչատարի խողովակի արտահոսք և անմիջապես տեղեկացրել իրենց անմիջական ղեկավարին, ինչպես նաև դյուկերային անցումների պատասխանատուին։

Արտահոսքը տեղի է ունեցել վերընթաց խողովակից։ Վնասված 1000մմ խողովակը դատարկվել է վթարային դեպքերի համար նախատեսված ավազան, և նշված խողովակի ամբողջ ծավալն ուղղվել՝ այլընտրանքային խողովակ։

Ընկերության աշխատակիցները վթարը կանխել են 30-40 րոպեների ընթացքում։ Այս ժամանակահատվածում վթարային ավազանից տեղի է ունեցել որոշակի արտահոսք դեպի գետ։

Վթարի մանրամասները պարզելու, վթարի հասցված վնասները գնահատելու համար կատարվում է ներքին քննություն։
Վթարի մասին տեղեկություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Նույն շարքից