Հասարակություն 

Հայտնի է ամենավտանգավոր վայրը բնակարանում

analitik.am

Բնակարանում վտանգավոր միկրոօրգանիզմների հիմնական աղբյուրը խոհանոցի լավացարանն է, այս մասին հայտարարել է Արիզոնայի համալսարանի առողջության, բնապահպանական գիտության և իմունոլոգիայի պրոֆեսոր Չարլզ Գերբը, փոխանցում է Լենտան։

Գերբը նշել է, որ շատերը սառած հում միսը հալեցնում են կամ լվանում հենց լվացարանում։ Արդյունքում վտանգավոր միկրոօրգանիզմները մնում են լվացարանում, իսկ հետո տարածվում ամբողջ խոհանոցում։

Գերբը ասել է նաև, որ խոհանոցում ամենակեղտոտ իրերը սրբիչներն են, սպասք լվանալու համար նախատեսված սպունգերը, կտորները, որոնցով սրբում են սեղանի մակերեսը․ «Վերջին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սնունդ կտրատելու համար նախատեսված տախտակի վրա ավելի շատ միկրոբ կա, քան զուգարանակոնքին»,-ասել է գիտնականը։

Նույն շարքից