Միջազգային Քաղաքականություն 

Կրեմլում զարմացած են Էրդողանին ուղղված Թրամփի նամակի տոնայնությունից

analitik.am

Կրեմլում անսովոր են համարում այն տոնայնությունը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում թուրքական օպերացիայից առաջ նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովի խոսքերով, երկրների ղեկավարները սովորաբար նման բառապաշար չեն օգտագործում:

Հիշեցնենք, որ իր նամակում Թրամփը հորդորել էր Էրդողանին «հիմարություններ չանել»՝ նշելով, որ ինքը ստիպված է լինելու պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար: ԱՄՆ նախագահը նաև խոսել էր պատժամիջոցների մասին՝ կոչ անելով Էրդողանին չլինել «համառ տղա»:

Էրդողանը վերոնշյալ նամակը նետել է աղբամանը:

Նույն շարքից