Հասարակություն 

Մանե Թանդիլյանն ահազանգում է բնապահպանական լուրջ աղետի մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարից արտահոսքի արդյունքում Ողջի գետի աղտոտումը բնապահպանական լուրջ աղետ է:

Աղետ, որի մասին խոսում ենք, երբ այն տեղի է ունենում, միշտ վստահ լինելով, որ այն բացառիկ էր և չի կրկնվի:

Աղետի հետևանքով վնասվում են կոմբինատից աշխատավարձ ստացող և հետո առողջության վրա ծախսող (կամ էլ չծախսող) կապանցիները: Եվ շարունակվում է կարևորվել վճարված հարկերը, որոնք, այդ թվում չկատարված բնապահպանական ծրագրերի պատճառով, կառավարությունը ավանդ է դնում ԿԲ հաշվին, ԿԲ էլ արտարժույթ է առնում և իր հերթին ավելացնում է արտաքին պահուստները:

Այս ամենը նաև պարզ է հանքարադյունաբերության ոլորտի արդյունավետությունը նկարագրող ներդրման ինդեքսով, որով գտնվում ենք աշխարհում վերջից 14-րդ տեղում՝ առաջ անցնելով միայն աֆրիկյան և միջինասիական երկրներից:
Հանքարդյունաբերությունը որպես ոլորտ աղետ է Հայաստանի համար, որից օգտվում են ընդամենը մի քանի հոգի:

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից