Հասարակություն 

Հանձնաժողովին հարցրեք. Վարչապետի խորհրդականը մեկ պատասխան ուներ բոլոր հարցերին

analitik.am

ՀՀ վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցրել է ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը, հրավիրվել է ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողով:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հեշտ է համաձայնվել ներկայանալ հանձնաժողովի նիստին, նշեց, որ ինքը զինվորական է, ինչպե՞ս կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել:

Հարցին՝ ունի արդյո՞ք որևէ ասելու բան հանձնաժողովին, Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովից պետք է հարցնել:

Կարապետյանը չմեկնաբանեց իր պաշտոնանկության հարցը ևս, չպատասխանեց հարցերին՝ միայն հնչեցնելով, որ պետք է հարցնել հանձնաժողովին:

Նույն շարքից