Հասարակություն 

Սաուդցի համասեռամոլին ձերբակալել են լողափին կարճ շորտ կրելու համար

analitik.am

Իրավապահ մարմինները լողափում «հովազի» շորտեր կրելու համար ձերբակալել են 23-ամյա սաուդցի համասեռամոլ Սուխալիա ալ-Ջամիլին։ Այս մասին վերջինս գրել է Թվիթերյան իր էջում։

Երիտասարդի խոսքերով, Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեղադրում են իրեն համացանցում մերկություն տարածելու մեջ․ «Ինչպե՞ս կարող եմ ես մերկ լինել, եթե լողափում շորտերով էի»,-գրել է Ջամիլը։

Ինչպես նշում է «The Jerusalem Post»-ը, ալ-Ջամիլը չի ձերբակալվել շորտերի պատճառով, այլ նրա համար, որ համասեռամոլ է, քանի որ Սաուդյան Արաբիան չի ողջունում ԼԳԲՏ համայնքը:

Նշվում է, որ սեպտեմբերին իշխանություններն օրենք են ընդունել, որն արգելում է կարճ հագուստ կրելը։

Իսկ թե ինչ պատիժ կկրի 23-ամյա սաուդցին, հայտնի չէ։

Նույն շարքից