Հասարակություն 

Բարձրաստիճան թուրք իշխանավորների տարածած «քարտեզում» Հայաստան գոյություն չունի /լուսանկար/

analitik.am

Այսպիսի «քարտեզ» իրենց ցանցային էջերում տեղադրում են բարձրաստիճան թուրք իշխանավորները... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ ներկայացնելով ժհամապատասխան լուսանկարը:

«Երբ ես խոսում եմ պանթուրանական նախագծի մասին, (որը ըստ էության ենթադրում է հայերին տոտալ ոչնցացման նախագիծ), ոմանք դեմքերը ծամածռելով գերադասում են չնկատել բացահայտ վտանգները, որոնք այսօր սրընթաց կուտակվում եմ մեր գլխին։ Մասնավորապես, այն պարագայում, երբ Թուրքիան իրականացնում է ռազմական ագրեսիա Սիրիայի դեմ՝ զուգահեռ սպառնալով Արցախին և խոստանալով «անել ամեն ինչ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին սատարելու գործում», համարում եմ չափազանց կարևոր հաշվարկել և նախապատրաստվել դիմակայելու պանթուրանական ագրեսիային։ Պարզ է, որ այս գործում առանցքային դեր պետք է խաղա Ադրբեջանը, որը արդեն իսկ անթաքույց պատրաստվում է լայնածավալ պատերազմի հայկական պետությունների դեմ ։

Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանային Ալիևի հայտարարության մեսսիջը, որի մեխն էր Զանգեզուրը զավթելու թաքնված կոչը և հատկանշական է, որ Զանգեզուրը Ալիևը համարեց «կամուրջ», որը պետք է միավորի «թուրքական աշխարհը»։

Իրականում, սա Ալիևի կողմից չափազանց հստակ և պարզ ուղերձ էր մեզ, առ այն, որ մենք պետք է ձերբազատվենք սուտի «խաղաղասիրական» երազանքներից և պատրաստվենք լայնամաշտաբ դիմակայությանը զանազան թուրքալեզու ցեղերի ագրեսիայի դեմ»,-գրել է Աբովյանը:

Նույն շարքից