Միջազգային Քաղաքականություն 

Վաշինգտոնը Մոսկվային տեղյակ է պահել Ռուսաստանի տարածքում իրականացվելիք ահաբեկչությունների մասին

analitik.am

Վաշինգտոնը Մոսկվային տեղյակ է պահել Ռուսաստանի տարածքում իրականացվելիք ահաբեկչությունների մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է, որ չնայած հարաբերություններում եղած խնդիրներին՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում ու ինֆորմացիա փոխանակել պատրաստվելիք հարձակումների մասին: Բացի դրանից, կողմերն օգնում են իրար արդեն տեղի ունեցած հարձակումների քննության հարցում:

Որպես վերոնշյալի օրինակ՝ Բորտնիկովն ասել է, որ ամերիկյան կողմը Մոսկվային ինֆորմացիա է տրամադրել Սանկտ Պետերբուրգում  2018 թվականին պատրաստվելիք հարաձակման մասին, իսկ ռուսական կողմը Վաշինգտոնին տեղեկություններ է տրամադրել Բոսթոնում 2013 թվականին տեղի ունեցած ահաբեկչության մասին, ինչի արդյունքում զոհվեց 3, վիրավորվեց ավելի քան 280 մարդ:

Նույն շարքից