Բարի օր Հասարակություն 

Լեհաստանում կարգելեն երեխաներին պատմել սեքսի մասին

analitik.am

Լեհ օրենսդիրները կողմ են քվեարկել «անչափահասների շրջանում սեռական ակտիվության խթանումը» քրեականացնող օրինագծին։ Ընդդիմադիրները վստահ են, որ այդ միջոցը կիրառվելու է դպրոցներում սեռական դաստիարակությունն արգելելու համար։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ օրինագծի հեղինակները «Օրենք և արդարություն» կուսակցության անդամներն են։ Նրանց պնդմամբ՝ տուգանքներն ու ազատազրկման ժամկետները նախատեսված են միայն նրանց համար, ովքեր մինչև 15 տարեկան երեխաներին կոչ են անում սեռական հարաբերություններ ունենալ։

Օրենքի ընդունումից հետո խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ արգելքը սպառնում է մարդու հիմնական իրավունքներին և կհանգեցնի սեռական բռնության աճին․ «Սա ուղիղ հարձակում է մեր վրա։ Փորձ է արվում սահմանափակել կրթության մատչելիությունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Լեհաստանի դպրոցներում նախատեսված չեն նմանատիպ դասընթացներ. Դրանց փոխարեն երեխաները ստանում են դասաժամեր «ընտանեկան կյանքին պատրաստվելու համար»: Որոշ քաղաքներում, որտեղ ընտրողներն ավելի լիբերալ են, նման դասաժամեր կան, սակայն պահպանողական կուսակցությունները գոհ չեն դրանից:

Նույն շարքից