Բարի օր Քաղաքականություն 

Մոսկվան մեկնաբանել է Բաքվի բողոքի նոտան՝ կապված Զատուլինի արցախյան այցի հետ

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախում «Արցախի ընկերներ ֆորումին» Կոնստանտին Զատուլինի մասնակցությունը ու դրան Բաքվի արձագանքը:

Զախարովան հաստատել է, որ Բաքվից բողոքի նոտա են ստացել՝ նշելով, որ Արցախ մեկնողները տեղեկացվում են, որ հետագայում իրենց մուտքը Բաքու արգելվելու է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման մասով Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ռուսաստանի բոլոր գնահատականներն ու հայտարարությունները մնում են ուժի մեջ: Կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով Մինսկի գործընթացների շրջանակներում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցի վերաբերյալ ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, Զախարովան ասել է, որ դրանք այդ գործիչների անձնական կարծիքներն են:

Նույն շարքից