Հասարակություն 

Մոդելին խեղդամահ են արել, այնուհետև բետոնե արկղով թաղել անապատում

analitik.am

Նևադայի անապատում հայտնաբերվել է 24-ամյա ամերիկացի մոդել Էսմերալդա Գոնսալեսի դին: Նա 5 ամիս համարվել է անհետ կորած: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Երբ մոդելի ընտանիքը դիմել է իշխանություններին վերջինիս անհետացման փաստի կապակցությամբ, մայիս ամսին իրավապահները սկսել են որոնողական աշխատանքները, ինչի արդյունքում բետոնով լցված փայտե տուփի մեջ հայտնաբերվել է վերջինիս դին։ Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Գոնսալեսին փորձել են խեղդել, ապա թունավոր նյութ ներարկել, ինչի արդյունքում նա մահացել է։

Սպանության կասկածանքով կալանավորվել է մոդելի 45-ամյա հարևան Քրիստոֆեր Պրեստիպինոն, ում տունը Գոնսալեսի տանից գտնվում է ընդամենը 150 մ հեռավորության վրա։ Ըստ քննիչների, սպանության օրը Գոնսալեսը գտնվել է Պրեստիպինոյի տանը և թմրանյութ օգտագործել, ինչից հետո վատ է զգացել և ոչ ադեկվատ պահվածք դրսևորել: Դրանից հետո Պրեստիպինոն որոշել է կապել կնոջը մահճակալին, սակայն վերջինս դիմադրել է և հարվածել նրան։ Դրանից հետո տղամարդը փորձել է խեղդամահ անել Գոնսալեսին, սակայն նա չի մահացել։ Տղամարդը որոշել է լողավազան մաքրելու համար նախատեսված հեղուկ ներարկել նրան, ինչից հետո կինը մահացել է։

Տղամարդը ձերբակալվել է սպանության, առևանգման և սպանության դավադրության կասկածանքով: Վերջինիս հետ ձերբակալվել է նաև 31-ամյա Լիզա Մորտը, որը մեղադրվում է հանցագործին թաքցնելու և հանցագործությանն օժանդակելու մեջ:

Իսկ թե ինչպես է Գոնսալեսը հայտնվել մեղադրյալի տանը, դեռ անհայտ է:

 

Նույն շարքից