Հասարակություն 

Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերից մեկն է՝ ըստ CNN-ի

analitik.am

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հրապարակել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկը, որում ներառվել է նաև առատություն և բարգավաճում խորհրդանշող հայկական լավաշը։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

CNN-ը ներկայացրել է Ֆրանսիայի, Բրազիլիայի, Իրանի, Վրաստանի, Կուբայի, Իռլանդիայի, Աֆղանստանի, Իտալիայի, Իսրայելի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի և շատ ուրիշ երկրների ազգային հացի տեսակները։

Հրապարակման հեղինակը նշել է, որ թոնիրում հայկական լավաշը 30 վայրկյանում ցորենի ալյուրից վերածվում է շագանակագույն պղպջակների․ «Լավաշի պատրաստման պրոցեսը պահանջում է ընկերների մասնակցությունը։ Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են մի խումբ կանայք, որպեսզի մորթիով կամ բրդով լցված բարձի վրա գրդնակեն խմորը։ Պահանջվում է փորձառու ձեռք, որը կկարողանա այդ հսկայական բարձը տեղավորել կոնաձև կավե վառարանում, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ այն արագ թխվում է»,-գրել է հեղինակը:

Նշվում է նաև, որ լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչ է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Նույն շարքից