Գլխավոր Հասարակություն 

ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հայրական տուն հասել է, որպեսզի հարցնի, թե երբ են փոխել «կրիշը»

analitik.am

ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ 75–ամյա Վարդան Թովմասյանի՝ Դարակերտ գյուղում գտնվող տուն:

Լրագրողների հետ զրույցում Թովմասյան ավագն ասաց, որ չի հիշում, թե երբ են փոխել տանիքը՝ նշելով, որ բարեկամ է փոխել այն:

Պարոն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցներն առիթ են ման եկել գալ ու տեսնել, թե ինչ «դղյակներում» են իրենք ապրում:

Թովմասյանն ասաց, որ մտահոգություններ ունի ու տեղյակ չէ, որ թոռնիկներին էլ են կանչել ԱԱԾ:

ՍԴ նախագահի հայրն ԱԱԾ աշխատակիցներին ասել է, որ անհրաժեշտության դեպքում կգնա ԱԱԾ՝ նշելով, որ վաղը հավանաբար փաստաբանի հետ կանի դա. «Կրիշի մասին են միայն հարցրել, այլ բան չեն հարցրել: Այլ բան չկա»:

Թովմասյանն ասաց, որ վերջերս վիրահատվել է, հիմա վատառողջ է:

Նա չգիտի, թե ինչի հետ են կապված ստուգումները:

Հարցին՝ հաճախ է արդյո՞ք Հրայր Թովմասյանը հայրական տուն գնում, պարոն Վարդանն ասաց, որ որդին շատ զբաղված է լինում, դրա համար իրենց հյուր գնում է միայն 15-20 օրը մեկ. «Ուշ ուշ է գալիս»:

Նույն շարքից