գլխավոր Հասարակություն 

Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին

Analitik.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանյան գրասենյակ են այցելել «Ռեստարտ» խմբի անդամները:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջիններս լարված խոսակցություն են ունեցել Սորոսի գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանի հետ: «Ռեստարտ»-ի անդամները դժգոհություն են հայտնել այն մասով, որ Սորոսի գրասենյակն այս ամբողջ ընթացքում իրենց ընդամենը մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 20 000 ԱՄՆ դոլարի չափով, սակայն իրենցից պահանջում է ամենօրյա ակտիվ գործողություններ:

«Ռեստարտ» խմբի որոշ անդամներ էլ Լարիսա Մինասյանին բողոք են ներկայացրել առ այն, որ իրենց հասցեին հայհոյանքներ են հնչում՝ Սորոսի գրասենյակի հետ իրենց առնչությամբ պայմանավորված:

Այս լարված խոսակցության արդյունքում Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին՝ հրահանգելով, որ շարունակեն ակտիվ գործունեություն իրականացնել և կատարել Սորոսի գրասենյակի պատվերները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից