Միջազգային Քաղաքականություն 

Հունգարիայի վարչապետը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին առ այն, որ Թուրքիան կարող է իր տարածքի փախստականների համար բացել սահմանները դեպի Եվրոպա:

Հեռուստահաղորդման ժամանակ թեմային անդրադարձած Օրբանն ասել է, որ եթե Թուրքիան իրականություն դարձնի փախստականների հետ կապված սպառնալիքը, իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել երկրի հարավային սահմաններին:

«Առաջիա շաբաթներին կերևա, թե Թուրքիան ինչպես կվարվի այդ մարդկանց հետ: 2 տարբերակ կա՝ կամ նրանց հետ է ուղարկելու Սիրիա, կամ ուղարկելու է Եվրոպա:

Եթե Թուրքիան ընտրի 2-րդ տարբերակը, այդ մարդիկ զանգվածային կերպով կգան Հունգարիայի հարավային սահմաններ: Դեպի Բալկաններ շարժվող արդեն 100 հազար փախստական կա: Եթե Թուրքիան ևս մի քանի 100 հազարին ուղարկի, ապա Հունգարիայի սահմանները պաշտպանելու համար ստիպված կլինենք ուժ կիրառել, ինչը չէի ցանկանա»,- ասել է Օրբանը:

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սկսված ռազմագործողությունը դատապարտող եվրոպական երկրներին ի պատասխան Էրդողանը հայտարարել էր.

«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից