Հայաստան 

Գալուստ Սահակյանը խոսել է քննարկումների համար իշխանությունների բաց լինելու մասին

 Հայաստանի իշխանությունները միշտ բաց են քննարկումների համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով  եռյակի կողմից 12 կետերի վերաբերյալ ընդդիմության հետ քննարկումներ սկսելու մասին վարչապետի առաջարկի մերժմանը: «Ես կարծում եմ, որ և' Ազգային ժողովի նախագահի, և' վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել եռյակի որոշումից: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, սակայն նրանք չեն ցանկանում քննարկել»,-  հեգնեց ԱԺ նախագահը:


Նա ընդգծեց, որ ինքը ոչ իշխանական ուժերին առաջարկել է բոլոր խմբակցություններով ներգրավվել քննարկումների մեջ և համատեղ ուժերով փորձել խնդիրները լուծելու արդյունավետ ուղիներ գտնել, սակայն նրանք հրաժարվել են քննարկումներից: «Ուղղակի նրանք չեն ցանկանում աշխատել, այլ միայն հեղինակություն ձեռք բերելու նպատակ են հետապնդում»,- ընդգծեց Սահակյանը:


Նա որպես քաղաքական երկխոսության օրինակ բերեց սահմանաերձ համայնքների   սոցիալական աջակցության մասին օրենքի նախագծի քննարկումները, որի մշակմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունները, իսկ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվել է միաձայն քվեարկությամբ: Նա ընդգծեց, որ կարելի է այս ճանապարհով գնալ նաև այլ հարցերում:

Նույն շարքից