Հայաստան Քաղաքականություն 

Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն, ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թևան Պողոսյան

Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով: Երբևէ չեմ փոշմանել ճակատագրի, կյանքի այդ հարվածից, բայց անձնապես գիտեմ այդ զգացմունքը։ Կյանքում շատ բան անցողիկ է, մարդը կարողանում է դիմանալ հազարավոր բաների։ Բայց դուրս եկեք ընտանիքի ու մարդկային դաշտից։ Ամեն մեկի հետ առնչվեք իր մասով։

Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն։ Ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին։

Հուսամ, որ էլ ոչ ոք չի ապրի իմ 1999-ի ապրումները։

Թևան Պողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից