Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ էր անում նախագահ Սարգսյանը մետրոյում. «Գաղտնիքը» բացահայտված է /տեսանյութ/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքէջից:

Նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ միջոցառումը մետրոպոլիտենում կազմակերպելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին դիտել ցուցահանդեսը ու ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների, մետրոպոլիտենի այցելուների ու քաղաքի հյուրերի հետ:

 

  •  
  •  
  •  
  • 9
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    11
    Shares

Նույն շարքից