Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները. Զատուլին

Արցախ կատարած այցից հետո ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրեն ուղղված քննադատությանը՝ նշելով, որ ադրբեջանցի պաշտոնյաները, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ-ները և որոշ քաղաքացիներ իրենց հավակնություններով անցնում են բոլոր թույլատրելի սահմանները:

Ըստ նրա՝ Ադրբեջանը կամայականորեն իրեն իրավունք է վերապահում ուղղություն ցույց տալու Ռուսաստանին ազգային դիրքորոշման և հետաքրքրությունների հարցում, թեև յուրաքանչյուր ազգ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք. «Օրինակ՝ մենք էլ՝ ռուսներս, ճիշտ չենք համարում Ադրբեջանից օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի՝ հայկական ազգանուն կրող քաղաքացիների արտաքսումը,  մի քանի տարի առաջ Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին իր հետ մասնակցող հայ գործընկերոջը քնած ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում շնորհելը, կամ էլ 2016 թ.-ին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Արցախ կատարած այցի համար դատապարտելը, որը միջազգային մեծ աղմուկ էր բարձրացրել»:

Կոնստանտին Զատուլինը նաև նշել է, որ մտադիր չէ հաշվի առնել Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքը, և շարունակելու է իր այցերը Հայաստան և Արցախ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից