Հասարակություն 

Ծեծել են ու փորձել ցուցմունք կորզել

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:

Մեր տեղեկություններով, երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից՝ ծաղկի շուկայի մոտից, ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Բայց առավելապես պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթված գումարները, ասել են, թե իրենց հայտնի է, որ ինքն է շուկայի նայողը եւ որ իրենք գիտեն՝ ում է փող տվել նա, սակայն ուզում են, որ ինքը կամովին ասի: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին:

Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում:

Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտի հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից