Հայաստան Քաղաքականություն 

«Եթե իրավական այս «բեսպրեդելին» վերջ չդրվի, ապա առաջանալու է անհապաղ փոփոխության հանրային պահանջ. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե իրավական այս «բեսպրեդելին» վերջ չդրվի, ապա առաջանալու է անհապաղ փոփոխության հանրային պահանջ։ Այդ նոր ալիքի գլխին կլինի այն խելացին, ով կհամոզի, որ նա լուրջ է, արդարացի, ադեկվատ և երկիրը կարող է առաջ տանել, միևնույն ժամանակ բացառելով հին իշխանությունների վերադարձը։ Ի դեպ այդ վերադարձն էլ կդառնա ցանկալի, եթե հաջորդը ձախողվի։ Ցավոք, մինչ այդ դեռ շատ անմեղ մարդիկ կհայտնվեն անազատության մեջ։

Օրվա քաղաքական նկատառումներով անմեղ մարդուն ազատազրկելը, դատելը անբարոյականություն է և չունի, չի կարող ունենալ, որևէ արդարացում»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից