Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունը Սիրիայում հրադադարի մասին

ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին. «Թուրքիան դադարեցնելու է կրակը, որպեսզի YPG-ի ուժերը կարողանան 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտի: Խաղաղության ակունք օպերացիայի շրջանակներում բոլոր ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվելու են YPG-ի ուժերի հեռանալուց հետո»:

Մայք Պենսը նաև նշել է, որ ըստ պայմանավորվածության՝ ԱՄՆ-ը պետք է նպաստի քրդական ուժերի հեռացմանը, որոնք պետք է տեղակայվեն Թուրքիայի սահմանից 30 կմ հեռավորությամբ:

Ընդ որում՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել ռազմական գործողություններին և կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ, այլ կբավարարվի հարցին դիվանագիտորեն լուծում տալով:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ստացել է ԱՄՆ-ից այն, ինչ ուզում էր: Այսպիսով, Սիրիայում քրդերը կհանձնեն զենքերը, որից հետո արդեն խոսք կգնա Սիրիայում թուրքական գործողությունների ավարտի մասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից