Միջազգային Քաղաքականություն 

Անգամ ամենանենգ ծրագրերից ոչ ոք չի ամաչում էլ խոսի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունը.

«Թրամփի նամակն Էրդողանին, էս պայմանավորվածությունը...

Աշխարհաքաղաքականությունն էլ նախկինը չէ։ Ոչ մի բան գաղտնի չի պահվում։

Անգամ ամենանենգ ծրագրերից ոչ ոք չի ամաչում էլ խոսի։ Բոլորը դիմակները կողք են շպրտել ու իրենց գործն են անում։ Քրդերն էլ երևի պիտի շնորհակալ լինեն, որ իրենց չեն կոտորելու։ 120 ժամ են տվել, որ տուն-տեղ թողնեն, ու Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր հեռու գնան։

Մի խոսքով, խայտառակ վիճակ։ Նաև վտանգավոր։ Որովհետև Թուրքերը աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պայմանավորվելու ու սեփական շահերն առաջ տանելու ռեսուրս են ձեռք բերել։

Չկասկածեք՝ մեր ուղղությամբ նայելն ընդամենը ժամանակի հարց է։ Ուշ թե շուտ Հարավային Կովկասում են սկսելու դիրքերն ուժեղացնել»:

Նույն շարքից