Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը Էրդողանին իր ընկերն է համարում

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել է իր ընկերը և նշել, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցների կարիք չկա:

«Պատժամիջոցներ պետք չեն, որովհետև Թուրքիան անում է այն, ինչ որ անում է»,-ասել է Թրամփը Ֆորտ-Ուորտ քաղաքում լրագրողների հետ զրույցում:

«Ես ուզում եմ շնորհավորել նախագահ Էրդողանին.նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մեր միջև ոչ մի խնդիր չառաջացավ: Նա ճիշտ վարվեց, և ես իսկապես գնահատում եմ դա»:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը չէր սպասում Թուրքիայի հետ Սիրիայում հրադադարի մասին այսպիսի արագ  պայմանավորվածության. «Ես չէի կարծում, որ ամեն ինչ այսպես արագ կստացվի, ես չէի կարծում, որ ամեն ինչ այսքան լավ կստացվի: Սա նշանավոր օր է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Թուրքիայի, թե՛ մեր գործընկերների, թե՛ քրդերի և թե՛ ամբողջ քաղաքակրթության համար»:

Նույն շարքից