Բարի օր Քաղաքականություն 

Տարոն Մարգարյանին չեն էլ տեղեկացրել, որ իր լիազորությունները դադարեցված են

analitik.am

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Analitik.am-ը կապ հաստատեց  Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն  ընդհանրապես տեղեկացված չի եղել այդ նիստի անցկացման մասին։

«Մենք ևս լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունից ենք տեղեկացել, որ նման նիստ է տեղի ունեցել։ Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը չէր կարող ներկա գտնվել մի նիստի, որի հրավիրման մասին տեղեկանում ենք այն անցկացնելուց հետո։ Իսկ թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել», – ասաց Արթուր Գևորգյանը։

Նույն շարքից