Հայաստան Քաղաքականություն 

«Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». Ամենաակտիվները Փաշինյանի եղբորորդին ու «դաչաների տիրակալն» են. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը:

Սակայն «գործընթացի» ողբերգությունն այն է, որ «արտահոսքը» հիմա շատ ավելի է, քան նախկինում: Քայլարածները չեն հասկանում` ինչպես է դա լինում., «ումով» է լինում, «ժուչո՞կ» է դրվում, թե՞ պայմանավորված գործընթաց է, ու նոր տեխնոլոգիաներ են ուզում կիրառել, բայց թե ինչպիսի տեխնոլոգիաներ են ուզում, իրենք էլ չգիտեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից