Հասարակություն 

Կիմ Չեն Ընը սպիտակ նժույգով բարձրացել է Կորեայի սուրբ լեռը /լուսանկար/

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը սպիտակ ձիով բարձրացել է կորեական թերակղզու ամենաբարձր գագաթը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Դեպի Պեկտու լեռ ձիով ուղևորությունը նշանակալից իրադարձություն է կորեական հեղափոխության պատմության մեջ։ Նա թամբել է սպիտակ ձին, կանգնել Պեկտու լեռան գագաթին և խորը զգացմունքներով հիշել է ծանր պայքարի ուղին, որն անցել է հավատով և կամքով՝ ավելի հզոր երկիր կառուցելու համար»,-ասված է հոդվածում։

Պեկտուսանը կորեական թերակղզու ամենաբարձր կետն է, ծովի մակարդակից 2750 մ բարձրության վրա: Ըստ լեգենդի՝ այնտեղից է իջել կորեացի ժողովրդի հիմնադիր Թանգունը, դրա համար գագաթը համարվում է սուրբ վայր:

Նույն շարքից