Հասարակություն Տեսանյութեր 

Դաղստանում Ջոկերի դիմակով ու կացինով տղամարդը ներխուժել է դպրոց /տեսանյութ/

analitik.am

 

Հրապարակվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես դիմակով ու կացինը ձեռքին տղամարդը մտնում է Դաղստանի դպրոցներից մեկը և պահանջում անջատել երաժշտությունը։ Այս մասին հայտնում է Life-ը։

Ոստիկանությունում 33-ամյա տեղի բնակիչը բացատրել է, որ հողամասում աշխատելիս է եղել, դրա համար եղել է դիմակով ու կացինով։ Քանի որ երաժշտությունը խանգարել է իր երեխային քնել, ինքը որոշել է մտնել դպրոց և նկատողություն անել։

«Նա ասել է, որ չի ցանկացել դպրոցում եղած մարդկանց առողջությանը վնաս պատճառել »,-հայտնել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, հայտնվել էր, որ դիմակով և կացինը ձեռքին տղամարդը մտել է Դաղստանի դպրոցներից մեկը և պահանջել անջատել երաժշտությունը, որը խանգարել է իր քնած երեխային. Դրանից առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ տեղի բնակիչը ջոկերի դիմակով է, բայց դա չեր հաստատվել:

 

 

Նույն շարքից