Հասարակություն 

Ավանում երեկոյան մաշնեքով պերեստրելկա է եղել

analitik.am

Գիշեր 12-ին տուն եմ գալիս ու տեղեկանում, որ Ավանում, երեկոյան 9-ի կողմերը մաշնեքով պերեստրելկա ա եղել։ Այսինքն՝ թավշյա, հպարտ, անվտնգ ու իրավական Հայաստանում հրաձգությամբ հարցեր են լուծվում ոչ թե փողոցում, այլ խտաբնակ բնակզանգվածի բակում, որտեղ էրեխեք են խաղացել։

Մարդ չի տուժել, քանի որ մեքենաներ են եղել բակում։

ՀԳ. Վերջի դեպքը, որ քուչում պերեստրելկա ա եղել, Տիչինան եմ հիշում, Զատիկյանի սպանությունը։ Փաստորեն՝ առնվազն հասել ենք 2005 թվական։ Հետընթացը կատաստրոֆիկ տեմպեր ա հավաքել։

ՀՀԳ. Կեսօրին ասել եմ, մի հատ էլ ասեմ. զենքով հարց լուծելն արդարացնողները թող բարի լինեն, հերթ կանգնեն։ Չեմ կարծում՝ միակողմանի բռնությունը կարա երկար տևի։ Սիրիան վկա։

Քաղաքագետ Արմեն Մինասյան

Նույն շարքից