Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները որոշել են այս տարի ևս մեկ անգամ հանդիպել

analitik.am

Տարածաշրջան կատարած հերթական այցի արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել:

Հիշեցնենք, որ իրենց այցի շրջանակներում համանախագահները հասցրեցին հանդիպել Արցախի նախագահի, Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են իրենց մտադրությունը մինչև այս տարվա վերջ ևս մեկ հանդիպում անցկացնելու հարցում:

Առաջիկայում ՄԽ համանախագահները մեկնելու են Վիեննա, որպեսզի հանդիպեն ԵԱՀԿ և Մինսկի խմբի երկրների մշտական խորհրդի նախագահի հետ:

Նույն շարքից