Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Անատոլի Օստապենկոյին խորհրդարանի նիստի ժամանակ «բռնացրել» են տղամարդու հետ ինտիմ նամակագրության մեջ։
Համապատասխան նամակագրության լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալեքսանդր Վոլկովը։
Օստապենկոն նամակներ է ուղարկել Սիլչենկո Լյոշա անունով մի տղամարդուն։
Զրուցակիցը պատգամավորին գրել է, որ գտնվում է Կիևում, ենթադրաբար, նրա հետ հանդիպելու համար։