Հասարակություն 

Նորվեգացի լրտեսը դիմել է Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Նորվեգիայի քաղաքացի Ֆրուդե Բերգը ներում շնորհելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Այս մասին հայտնել է Բերգի պաշտպանական թիմի ներկայացուցիչը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Փաստաբանն այլ մանրամասներ չի հրապարակել։

Ապրիլ ամսին Մոսկվայի քաղաքային դատարանըՖրուդե Բերգին լրտեսության համար դատապարտել է 14 տարի ազատազրկման։ Ըստ դատախազության, վերջինս գումարի դիմաց Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկության աշխատակիցներից տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի ռազմական նավատորմի միջուկային սուզանավերի մասին։

Պաշտպանական կողմն իր հերթին պնդել է, թե մեղադրյալը չի իմացել, որ հետախուզական գործողությունների մաս է հանդիսանում, և որ Նորվեգիայի գաղտնի ծառայությունները կարող էին օգտագործել իրեն սեփական նպատակներն իրագործելու համար:

Բերգն ափսոսանք է հայտնել, որ կարող էր վնասել Մոսկվայի և Օսլոյի միջև ինչպես պաշտոնական, այնպես էլ մարդկային մակարդակի հարաբերությունները։

Ընդհանուր առմամբ, գործով անցել է 15 վկա:

Նույն շարքից