Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք «ստուկաչ» պատգամավորներ ունենք. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ժամանակին Հայաստանում ստուկաչները շարքային քաղաքացիներն էին, սակայն այսօր կան ինստիտուտներ. «Մենք ստուկաչ պատգամավորներ ունենք, մի ամբողջ ֆրակցիա: Մենք ունենք իրավիճակ, երբ կրիմինոգեն իրավիճակը վատանում է: Երեկ կրկին կրակել են Երևանում: Հանցագործներին թողած ընկել են ՍԴ նախագահի և նրա ընտանիքի հետևից: Մենք ոչ թե մոտենում ենք 37 թվականին, այլ արդեն հատել ենք դա: Շատ կարճ ժամանակ հետո Հայաստանում լինելու է ամենաթողություն, ինչի պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: Մենք չունենք իրավապահ համակարգ, որը զբաղված կլինի իր գործով: Ոստիկանության քթի տակ, բնակելի շենքի բակում փոխհրաձգություն է տեղի ունենում: Սա Նիկոլ Փաշինյանի Հայաստանն է»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր հերթին խոսելով Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու մասին, նշեց, որ դա նորություն չէ. «Եթե հիշում եք, ժամանակին տանիքի հարցն օգտագործեցին Աշոտ Բլեյանի դեմ քաղաքական հալածանքներ սկսելու համար: Ուղղակի այն դեպքում մասնավոր շենքի մասին էր: Սա անհեթեթություն չէ, սա ողբերգություն է: Փաստորեն հանցագործները տեսնում են, որ իշխանություններն իրենց հարցերն են լուծում, դրա համար իրենց հարցերը սկսել են իրենք լուծել հենց փողոցում»:

Նույն շարքից