Տեսանյութեր Քաղաքականություն 

Արդեն զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, «մարտի 1»-երը. Աղասի Ենոքյան

analitik.am

Հիմա հանրային կարծիքի լուրջ մանիպուլյացիա կա: Հեղափոխությունն արվեց, որպեսզի մարդիկ լավ ապրեն, հետո հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն հաստատվի երկրում, հետո հայտարարվեց, որ արդարության համար պետք է Քոչարյանին նստեցնել, հետո ասացին, որ Քոչարյանին նստեցնելու համար Հրայր Թովմասյանը պետք է դուրս գա ՍԴ նախագահի պաշտոնից: Այն ազգային ողջ ուժերը, որոնք միտված էին հեղափոխությանը, հիմա միտված են Հրայր Թովմասյանի դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Ենոքյանի խոսքերով, հիմա բլոոր տեսակի գծերն անցել են՝ իրեն գործողությունները հնարավորինս հանրայնացնելով. «Սա միտված է Հայաստանում վախի մթնոլորտ տարածելուն: Շատերն այս օրերը համեմատում են 37 թվի հետ, Ստալինի գործողությունների հետ: Հիմա մենք տեսնում ենք, որ արդեն սկսում են մատնագրեր գրել, ստուկաչներ են հայտնվում: Սա վատ է: Սա բարոյականության այնպիսի կոպիտ ոտնահարում է, ինչից հետո արդեն որևէ զարմանալի բան չի լինի: Արդեն զարմանալի չեն լինի քաղաքական սպանությունները, «մարտի 1»-երը: Իշխանությունն անցել է բարոյականության բոլոր սահմանները»:

Նույն շարքից