Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը թող պատրաստ լինի, որ հարցաքննվելու են նաև իր աղջիկները, հայրը, նաև Աննա Հակոբյանը. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Հայաստանում մենք մոտենում ենք մի վտանգավոր փուլ, որը բոլորն են զգալու իրենց վրա: Սրա համար պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն իր երեխաներին, հորը պետք է պատրաստի, որ վերջիններս պետք է հարցաքննվեն: Երբ հատում ես սահմաններ, պետք է հետևանքներին պատրաստ լինես: Նիկոլ Փաշինյանը թող պատրաստ լինի, որ իրենից ու Աննա Հակոբյանից բացի հարցաքննվելու են նաև իր ծնողներն ու իր աղջիկ երեխաները: Այսպիսի բան Հայաստանում չի եղել նախկինում: Իսկ Նիկոլ Փաշինյանն այս բարոյական զսպաշապիկը չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Աղասի Ենոքյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն իր քայլերով փորձում է ցույց տալ իշխանության ուժեղ լինել, սակայն իրականում նա այսպիսով իր անձնական հարցերն է լուծում, ինչի արդյունքում պետությունը վերանում է. «Դա է պատճառը, որ հանցագործ խմբավորումները ջրի երես են դուրս գալիս»:

Նույն շարքից