Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար բոլոր տեսակի բարոյական սահմանափակումները վերացված են. Աղասի Ենոքյան

analitik.am

Ամեն ինչ Հայաստանում հնարավորինս սրվելու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Սամսոնյանը նշեց, որ վերջինս ապացուցեց՝ Հայաստանում հնարավոր է լինել սկզբունքային մարդ, մինչև վերջ կռիվ տալ մի ողջ պետական համակարգի դեմ, որն ուզուրպացված է. «Չգիտեմ՝ արդյո՞ք իշխանություններն իրենց ուզածին կհասնեն, թե՝ ոչ: Բայց նրանք էլ մինչև վերջ գնալու են: Այս իշխանությունները երկար ժամանակ չեն մնալու, իսկ դրանից հետո այս ապօրինությունների մեջ ներգրավածները չեն ներվելու, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նախկինի նման չի լինելու: Հերթական իշխանափոխության համար բոլոր մեղավորները պետք է պատժվեն՝ սկսած Արթուր Դավթյանից մինչև ԱԱԾ քննիչները: Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն վաղվա Հայաստանում, որը կլինի օրենքների երկիր»:

«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացումն անխուսափելի է, իսկ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դրանից մաքսիմալ քիչ տուժի»:

Աղասի Ենոքյանի խոսքերով էլ, Նիկոլ Փաշինյանն իր քայլերով ցույց է տալիս, որ բոլոր տեսակի բարոյական սահմանափակումներն իր համար վերացված են. «Սրանից հետ չի լինի բարոյական, օրինական սահման, կլինի միայն Նիկոլ Փաշինյանի կամքը»:

Նույն շարքից