Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախը հանձնելու ծրագիրը, որի մասին այսքան խոսում էինք, պատրաստ է. Աղասի Ենոքյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանի համար անպատկերացնելի էր այն, ինչ հիմա լինում է: Նա ականատես է լինում նրան, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ միայն իրենից չեն վախենում, այյլ չեն վախենում ձերբակալվելուց, գործից դուրս գալուց: Այդ պատեհապաշտների թիմի համար սա անհասկանալի է, զարմանալի է, անընկալելի մարդկային որակներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ենոքյանը մեջբերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերը, որ կարգավորման փաստաթուղթն արդեն պատրաստ է, մնում է դետալների համաձայնեցումը. «Այսինքն, ըստ էության, Արցախը հանձնելու ծրագիրը, որի մասին այսքան խոսում էինք, պատրաստ է: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակով, Հայաստան-Արցախ լարվածությամբ հող է նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելու համար: Հնարավոր խանգարող Արցախի իշխանությունը մաքսիմալ դելեգիմիտացվում են, բարոյազերծվում, ՍԴ-ի դեմ քաղաքական ճնշումներ են լինում: Սա նույն տրամադրության մեջ է: Այս լարվածությունը կարող է հանգեցնել Արցախը հանձնելու փաստաթղթի ստորագրմանը»:

Նույն շարքից