Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախի հարցից է կախված նաև Նիկոլ Փաշինյանի կենսական, ֆիզիկական գոյության հարցը. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Այսօրվա լարվածության հիմքում մեկ մարդու ամբիցիաներն են: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նարեկ Սամսոնյանը, ում խոսքերով նար հոգեբանական մաս կա. «Մենք գործ ունենք բանակից փախած մարդու հետ, ով բանակից փախածների կառավարության ղեկավարն է: Նա չգիտի, թե ինչ է նշանակում ինքնաձիգի վառոդի հոտը, նա չգիտի, թե ինչ գնով են հողերը ձեռք բերել: Նա խնդիր ունի հողերն ազատագրած մարդկանց անվանարկելը: Իսկ Արցախի հարցը լուծելու պլանը, որը նա պետք է լուծի, իր առջև դրված է դրսից»:

Սամսոնյանի խոսքերով, երբ Արցախի մասին փաստաթուղթը դրվի սեղանին և Նիկոլ Փաշինյանը պատրաստվի ստորագրել այն, Հայաստանում ավելի շատ ձերբակալություններ են լինելու, ավելի շատ մարդիկ են թշնամի հայտարարվելու. «Նիկոլ Փաշինյանը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով: Արցախի հարցը մնալու է նրա կոկորդում: Նա ոչ միայն հրաժարական է տալու, այլ նաև դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կենսաբանական գոյության խնդիրը: Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական գոյության վերջը կարող է լինել այն, եթե նա Արցախի հարցում գնա դրան»:

Նույն շարքից