Հասարակություն 

Իմ կողմից ավելացնեմ՝ լավ է անում Սաքունցը ու քիչ է անում. Նարեկ Մալյան

analitik.am

Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Ճիշտ հարց է բարձրացնում սորոսական Սաքունցը:

Նույնիսկ ոչ թե հարց է բարձրացնում այլ շառաչուն ապտակ է հասցնում առնվազն վերջին 20 տարիներին պետական բոլոր պաշտոնյաներին, իշխող կուսակցության անդամներին: Ու լավ է անում... հասնում է:

Նախկին իշխանության ներկայացուցիչները մի քանի անհատ բացառությունները հանած, ոչինչ չէին անում օտարերկրյա գործակալական ցանցի դեմը առնելու համար: Պատճառները շատ էին`

1. ալարում էին

2. կեղծ հայրենասիրական ճառերով սահմանափակվում էին

3. վատամարդ չէին ցանկանում լինել

4. մտածում էին իրենք հավերժ են

ցանկը կարող եմ երկար շարունակել, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Իմ կողմից ավելացնեմ, լավ ա անում Սաքունցը ու քիչ ա անում:

SRTICS ER»:

Նույն շարքից